Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Խորհրդարանի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը թեև դրական է գնահատում Փաշինյան-Ալիև հանդիպումը, բայց որոշ հարցերի պատասխաններ այդպես էլ չի ստացել։
«Հստակ չէ, թե այդ քննարկումների ժամանակ ինչ է եղել: Երեք սկզբունքների ու վեց տարրերի մեկնաբանությունների մասին տեղեկություն չունենք։ Դա ենք ուզում հասկանալ: Մնացած մասով դրական արձագանքներ կան, ու կարծում եմ՝ դրական է, որ բանակցությունները շարունակվեն։ Չեմ բացառում, որ գաղտնիության ռեժիմով կփորձենք տեղեկատվություն ստանալ, որովհետև կարծում եմ, որ նոր Հայաստանում գոնե խորհրդարանական ուժերը պետք է տեղյալ լինեն ընթացող պրոցեսներից», - խորհրդարանական ճեպազրույցների ժամին ասաց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Հարցին, թե ինչպե՞ս է պատկերացնում համանախագահների հայտարարության այն կետի իրականացումը, որ կողմերը հումանիտար ոլորտում պետք է աշխատանքներ իրականացնեն, նա պատասխանեց, որ դա տեղավորվում է հասարակություններին խաղաղության պատրաստելու կոնտեքստում։