|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Չպետք է օրենքները մի կողմ թողնենք ու ասենք՝ մեր ուզածով ենք անում այսուհետ ամեն ինչ. լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ խոսելով Երևանի կառուցապատման մասին:
Նրա խոսքով՝ եթե կան օրենքի խախտումներ, կոռուպցիոն տարրեր, դատարանների միջոցով պետք է փորձեն լուծարել պայմանագրերը: «Ամեն ինչը պետք է լինի օրենքի սահմաններում: Կլինեն դեպքեր, որ արդեն իսկ պայմանագրեր կնքած կլինեն, և ինչ-որ տեղ պետք է հաշտվենք դրա հետ, բայց միևնույն ժամանակ նոր պայմաններ պետք է թելադրենք: Եթե կան շինություններ, որոնք չեն համապատասխանում հանրային ընկալմանը, դրանց պայմանագրերը կուսումնասիրվեն: Այսօրվանից սկսած՝ ոչ մի շինություն չի լինելու, որը չհամապատասխանի հանրային պահանջներին»,- ասաց Մարությանը:
Yerkir.am-ի հարցին, թե կիսակառույցների ճակատագիրն ի՞նչ է լինելու՝ ժամանակավորապես դադարեցվելո՞ւ են աշխատանքները՝ մինչև պայմանագրերի ուսումնասիրությունը, թե՞ շինարարական աշխատանքներին զուգահեռ է լինելու պայմանագրերի ուսումնասիրությունը, Մարությանը պատասխանեց. «Եթե օրենքը թույլ է տալիս դադարեցնել, մենք կդադարեցնենք, եթե՝ ոչ, ապա նրանք կշարունակեն աշխատանքները՝ մինչև մենք կուսումնասիրենք»: