կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-19 10:51
Մշակույթ

«Արևավիշապ-2015» գրաֆիկական հումորի փառատոնը նվիրվում է Ցեղասպանության 100-րդ տարելիցին

«Արևավիշապ-2015» գրաֆիկական հումորի փառատոնը նվիրվում է Ցեղասպանության 100-րդ տարելիցին

Մարտի 19-ից ապրիլի 1-ը «Պանդորայի արկղը» խորագրի ներքո կանցկացվի «Արևավիշապ-2015» գրաֆիկական հումորի 3-րդ միջազգային փառատոնը, որը նվիրվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Փառատոնի բացման արարողությունը տեղի կունենա այսօր` ժամը 15-ին, Հայաստանի նկարիչների միությունում:

 

Ցուցադրությունը կազմված է երեք բաժնից` մրցութային, հետահայաց /պատմական բաժին, որտեղ ներկայացված են միջազգային պարբերականներում հրապարակված` 1915 թվականի դեպքերին առնչվող նկարներ, պաստառներ/, հրավիրված երգիծանկարիչների ցուցահանդես: Մրցութային աշխատանքներին կից կներկայացվեն նաև հեղինակային ինստալյացիաներ:

 

«Արևավիշապ-2015» փառատոնի ժյուրին նախագահում է Սուքիաս Թորոսյանը /Հայաստանի երգիծանկարիչների ասոցիացիայի նախագահ/, ժյուրիի անդամներն են` Կարեն Աղամյանը /Հայաստանի նկարիչների միության նախագահ/, Պավել Ջանգիրովը /Հայաստանի երգիծանկարիչների ասոցիացիայի անդամ/, Ռիբեր Հաննսոնը /Շվեդիա/, Վլադիմիր Կազանևսկին /Ուկրաինա/, Վալենտին Դրուժինինը /Թուրքմենստան-Ռուսաստան/, Սարգիս Պաչաչին /Թուրքիա-Ֆրանսիա/, Պաոլո Դալպոնտեն /Իտալիա/: