Փոխարժեքներ
24 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.56 |
EUR | ⚊ | € 444.14 |
RUB | ⚊ | ₽ 4.7117 |
GBP | ⚊ | £ 518.15 |
GEL | ⚊ | ₾ 141.74 |
2015 թվականին «Հովեր» պետական կամերային երգչախմբի համերգային շրջագայությունների մեկնարկը կտրվի հենց այս ամիս: Հունվարի 22-ից փետրվարի 5-ը «Հովեր-անսամբլը» մենահամերգներով հանդես կգա Ֆրանսիայում, Տալլինում և Սանկտ Պետերբուրգում: Համերգները կկայանան հայոց ցեղասպանության 100-ամյակի շրջանակներում:
2012-ին «Հովեր» պետական կամերային երգչախմբի մի խումբ առաջատար երգիչներ միավորվեցին «Հովեր-անսամբլ» ստեղծելու գաղափարի շուրջ: Կարճ ժամանակում «Հովեր-անսամբլ»-ը հասավ մեծ հաջողությունների՝ հանդես գալով Ֆրանսիայի, Գերամանիայի, Թայվանի« Վրաստանի հեղինակավոր համերգասրահներում: «Հովեր-անսամբլ»-ի երգացանկը ընդգրկում է հայ հոգևոր և աշխարհիկ, ավանդական և ժամանակակից, ինչպես նաև արևմտաեվրոպական հեղինակների ստեղծագործություններ, երբեմն էլ անսամբլի կազմում երգող երգիչներ Վահագն Բաբլոյանի և Արթուր Մանուկյանի անսամբլային մշակումներ: