Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Արդեն հայտնել ենք, որ այսօր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժեց Թևոսիկի եղբոր` Արթուր Սաֆարյանի սպանությունը կազմակերպելու մեջ մեղադրվող Իսրայել Սարգսյանի կալանքի որոշման դեմ նրա պաշտպան Գայանե Գալոյանի ներկայացրած բողոքը:
Պաշտպանի խոսքով` իրեն դեռևս գործի վերաբերյալ նյութեր չեն տրամադրվել, սակայն, ուսումնասիրելով դեպքի վերաբերյալ ոստիկանության հրապարակած տեսանյութը, իր համար պարզ է դարձել, որ Իսրայել Սարգսյանը որևէ առնչություն չունի հանցագործությունների հետ: Ըստ նրա` այդ տեսանյութով խախտվել է իր պաշտպանյալի անձեռնմխելիության իրավունքն ու անմեղության կանխավարկածը: Վերջինի մասին, ի դեպ, պաշտպանը բարձրաձայնել է այսօր վերաքննիչ դատարանում:
Անդրադառնալով Արթուր Սաֆարյանի սպանությունը կատարելու մեջ կասկածվող Մովսես Ներսիսյանի դիակի հայտնաբերման աշխատանքներին` պաշտպանը նշեց. «Չգիտեմ` ինչու են նրան մեռյալների մեջ փնտրում: Ես ենթադրում եմ, որ նա ողջ է, և ավելի հակված եմ դրան: Հնարավոր է` նա հիմա այլ անձնագրով կամ այլ տարբերակով երկրից գնացել է, նրան պետք է ողջերի ցանկում փնտրել»:
Yerkir.am-ի հարցին` ի՞նչ կասեք մեքենայում հայտնաբերված արյան հետքերի և հյուրանոցում տեղի ունեցածի վերաբերյալ, Գալոյանը պատասխանեց. «Երբ որ գաք դատաքննությանը` անպայման կասեմ, թե ինչ արյան հետքեր էին դրանք: Հհիմա նախաքննական գաղտնիություն է, ես էլ չեմ ուզում հավասարվեմ նախաքննական մարմնին»:
Իսկ ի՞նչ կապ կա Գալոյանի և Իսոյի ընտանիքի միջև: Պատասխանը` տեսանյութում: