Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բժշկական հետազոտությամբ պարզվել է, որ ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանն անհապաղ վիրահատության, մասնավորապես` երիկամի ստենտավորման կարիք ունի: Այս մասին yerkir.am-ին հայտնեց նրա պաշտպան Կարեն Սարդարյանը` հավելելով, որ իր պաշտպանյալի վիճակն այն աստիճանի է վատթարացել, որ ի վիճակի չի եղել անգամ տեսակցության ներկայանալ:
Հակոբյանի պաշտպանը դիմել է ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությանը` իր պաշտպանյալին հրատապ քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու խնդրանքով: Նախկին պատգամավորը, բացի երիկամային խնդրից, այալ առողջական խնդիրներ ևս ունի, նա այժմ գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում` բժիշկների հսկողության տակ:
Հիշեցնենք, որ Հակոբ Հակոբյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 188-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-205-րդ հոդվածի 1-ին մասով, 38-188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ն կետով, 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-205-րդ հոդվածի 1-ին մասով, 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված` հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու կասկածանքով: Վերոնշյալ հոդվածները վերաբերում են ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելուն, ապօրինի ձեռնարկատիրությանն օժանդակելուն, ինչպեսև հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելուն օժանդակելուն: