Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Բնակչության մեջ ինտերվենցիոն սրտաբանական ծառայություններից օգտվելու պահանջարկի ավելացման և վերոնշյալ ծառայությունները հանրապետությունից դուրս ավելի մատչելի պայմաններով ստանալու պատճառով, բնակչության շոշափելի արտահոսքը կանխելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարության և Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի համագործակցության արդյունքում համալսարանական հիվանդանոցում կնվազեցվի սրտի ստենտավորման գները:
Համագործակցության հիմքում դրված էր մեկ նպատակ՝ բնակչության համար ապահովել ինվազիվ սրտաբանական ծառայության մատուցման մատչելիություն: Գների նվազեցումը կապված չէ որակի փոփոխության հետ. գները նվազում են՝ միաժամանակ պահպանելով ծառայության բարձր որակը:
Համագործակցության արդյունքում ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում սրտի ստենտավորման համար նոր գները կգործեն հունիսի 20-ից: Նշենք, որ 1 դեղապատ ստենտը նախկին 1.100.000 ՀՀ դրամի փոխարեն կարժենա 1.000.000 ՀՀ դրամ, 2 դեղապատ ստենտի արժեքը 1.550.000-ի փոխարեն կկազմի 1.450.000 ՀՀ դրամ, իսկ 3 ստենտի դեպքում հիվանդը կվճարի 1.900.000 ՀՀ դրամ, հին սակագնի՝ 2.000.000 դրամի փոխարեն: