Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանից հետաքրքրվեց` ինչո՞ւ է «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» ՀՀ օրենքում «օրգանների առքուվաճառքը արգելված է» արտահայտությունը փոխարինվել «արգելված է շահույթի աղբյուր դարձնել»-ով: Պատգամավորի կարծիքով` այս նոր ձևակերպումը որոշակի կոնտեքստ է փոխում: Պատգամավորը նաև հետաքրքրվեց` ի՞նչ վիճակագրություն ունենք փոխպատվաստվող օրգանների տեղափոխման վերաբերյալ: «Հայաստանի ներսում քանի՞ ողջ և դիակային դոնորի դեպք ենք ունեցել»,- հարցրեց Փաշինյանը:
Նրան նաև հետաքրքրում էր` արդյո՞ք խնդիր չկա` կապված այն տրամաբանության հետ, որ Արյան ազգային կենտրոնը դառնում է Արյան ազգային համակարգ: «Ստացվում է` մեկ կետից պետք է կարգավորվի դա, երաշխիքը ո՞րն է, որ մենք արյան անհրաժեշտ պաշարը կունենանք անհրաժեշտության դպքում, և որ սրանով խնդիրը լուծում ենք, այլ ոչ թե` հակառակը»,- հարցրեց Փաշինյանը:
Արձագանքելով հարցերին` Խաչատրյանը նախ նշեց, որ Սահմանադրությամբ է պայմանավորված այդ փոփոխությունը և սահմանված է, որ օրգանները չպետք է դառնան շահույթի առարկա:
Ինչ վերաբերում է օրգանների փոխպատվաստումներին, ապա նա նշեց. «Փոխպատվաստումները 25 տարի առաջ են սկսվել Հայաստանում, սակայն հետագայում այս պրակտիկան նվազեց: Այսօր Հայաստանում մեկ կենտրոն կա, որն իրականացնում է օրգանների փոխպատվաստում, դա «Արաբկիր» ԲԿ-ն է: Կենտրոնում միայն երիկամի փոխպատվաստում է արվում»:
Խաչատրյանի խոսքով` այս ընթացքում մենք կարողացել են ընդունել օրգանների փոխպատվաստման մասին օրենքը», որով սահմանվում է` դիակային օրգաններն էլ կարող են օգտագործվել փոխպատվաստման համար: Միևնույն ժամանակ, նա հայտնեց, որ օրգանների արտահանումը թույլատրված չէ: «Օրգանների արտահանման քանի՞ դեպք է եղել, պաշտոնական տվյալներով` 0»,- ասաց փոխնախարարը:
Իսկ երկրի ներսում, ըստ Խաչատրյանի, տարեկան 10-15 փոխպատվաստում է արվում` «Արաբկիր» ԲԿ-ում:
Ինչ վերաբերում է մեկ տեղում արյան կենտրոնացված կառույց ունենալուն, նա նշեց, որ, իհարկե, վտանբգավոր է, սակայն հիմա նպատակը այն է, որ խոշոր ԲԿ-ները իրականացնեն արյան հավաքագրում: «Այս պահի դրությամբ ունենք 25 կազմակերպություն, որոնք արյուն են հավաքագրում»,- ասաց նա:
Խաչատրյանը նշեց, որ արյան հավաքագրման դժվարություններ կան: «Պրակտիկան ցույց է տվել, որ երբ կարիքը կա, մեր հասարակությունը հերթ է կանգնում` արյուն տալու համար, իսկ ոչ արտակարգ իրավիճակում արյուն հավաքագրելու խնդիր ունենք: Մեր խնդիրն է, որ այս հարցի շուրջ համաշխարհային պրակտիկայի հարուստ փորձը վերցնենք և տեղայնացնենք այստեղ` արյան դոնորությունը խթանելու համար: Այսօր շատ ցածր է անշահույթ կերպով արյուն հանձնողների թիվը` ընդամեենը 30%, մնացածը շահույթով են արյուն տալիս»,- եզրափակեց նա: