Միասին կարող ենք
կարևոր
883 դիտում, 1 ժամ առաջ - 2026-03-19 16:18
Քաղաքական

Փաշինյանը խուճապի մեջ է և ունի դրա հիմքերը, եթե օգնության կարիք ունի, պատրաստ ենք օգնել․ «Մեր ձևով» շարժման մամուլի խոսնակ

Փաշինյանը խուճապի մեջ է և ունի դրա հիմքերը, եթե օգնության կարիք ունի, պատրաստ ենք օգնել․ «Մեր ձևով» շարժման մամուլի խոսնակ

Նիկոլ Փաշինյանի հուսահատ հայտարարությունների վերաբերյալ մի շարք լրատվամիջոցներից ստացված հարցումներին ի պատասախան` մենք լիովին հասկանում ենք իրեն: Այս մասին գրում է «Մեր ձևով» շարժման մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյան։

«Նիկոլ Փաշինյանը շատ լավ տեսնում ու գիտակցում է, թե ինչ է կատարվում: Վերջին սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ նա շուտով 2 ամսից, լքելու է պաշտոնը: Նրա արձագանքը շատ բնական է. Փաշինյանը խուճապի մեջ է և ունի դրա հիմքերը… Եթե օգնության կարիք ունի, պատրաստ ենք օգնել»։

Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցի ժամանակ հուսահատ մտքեր է արտահայտել, անգամ իր մրցակիցներին առաջարկել է մտնել ուղիղ եթեր իրենց ինտելեկտը ցույց տալ, չգիտես ինչու վստահ լինելով, որ ինքն առավել է մտավոչ գիտելիքներով։ Փաշինյանն ասուլիսից հետո չի հանդարտվել․ կարճ տեսանյութ է տեղադրել սոցիալական ցանցերում՝ ֆիզիկական կարողությունների թեմայով։