Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր մի քանի լրատվամիջոցների հետ հանդիպեց ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը՝ խոսելով նախարարության գալիք ծրագրերի մասին: Օրերս նախարարը հայտարարել էր, որ առաջիկայում սրտի ստենտավորման գները կրկին նվազելու են:
Yerkir.am-ը հետաքրքրվեց նախարարից, թե որքանո՞վ են նվազելու գները, երբվանի՞ց է ուժի մեջ մտնելու որոշումն, ու ինչի՞ հաշվին է այս փոփոխությունն արվելու:
Ի պատասխան Ալթունյանը նշեց, որ, այո, այժմ իրենք աշխատում են այս հարցի շուրջ, և 2019-փետրվար-մարտ ամիսներին որոշումն ուժի մեջ կմտնի:
«Մենք պայմանագիր կկնքենք բուժհաստատությունների հետ, և դեղապատ ստենտի համար գինը 1 մլն 80 հազարից կնվազի մինչև 700 000 դրամ: Գնի նվազեցումը կիրականացվի կենտրոնացված գնումների հաշվին: Նախկինում բուժհաստատությունն իր համար էր ձեռք բերում դեղորայք, ստենտ, իսկ մենք հավաքեցինք մեր ծավալը՝ մոտ 2 մլրդ դրամ, և մատակարարներին առաջարկել ենք վերանայել գները: Մատակարարներն էլ մոտ 50 տոկոսով իջեցրել են գները, ինչի հաշվին էլ մեզ հաջողվեց իրականացնել այս գնագոյացումը»,- ասաց նախարարը:
Նրա հավաստմամբ՝ գնի նվազումը որակի հաշվին չի լինելու: Ավելին, ըստ Ալթունյանի, ընտրել են ստենտ արտադրող` աշխարհի լավագույն ընկերությունները, որոնք նախկինում մատակարարում էին մեր շուկայի 80 տոկոսին, սակայն այժմ Հայաստան մտնող բոլոր ստենտներն այդ ընկերություններինը կլինեն: Այսպիսով, նախարարի խոսքով, կբացառվի անհայտ ծագման ստենտների մուտքը Հայաստան:
Հարցին, թե ո՞ր հիվանդանոցներն են իրականացնելու իջեցված գներով վիրահատություններ, Ալթունյանը պատասխանեց, որ հարցի շուրջ դեռ աշխատում են: «Հայաստանում նման ծառայություն է իրականացնում 11 բուժհաստատություն, որոնցից 9-ը Երևանում են, 2-ը՝ մարզերում: Պարզ չէ՝ բոլորը կցանկանա՞ն մտնել ծրագրի մեջ, թե՞ ոչ: Որպեսզի ծրագիրը կայանա, մեզ անհրաժեշտ է մաքսիմում 4 բուժհաստատություն, և այդքան համաձայնություն արդեն իսկ ունենք»,- ասաց նախարարը:
Ինչ վերաբերում է պետպատվերի շրջանակից դուրս սրտի ստենտավորման գնի հավանական փոփոխությանը, Ալթունյանը նշեց, որ նոր գինն իր ազդեցությունը կթողնի շուկայական գների վրա: