|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Հունվարի 1-ից հանրապետության հինգ խոշոր բժշկական կենտրոններում ներդրվել է «Անվճար մեկ ստենտ՝ կյանքի համար» ծրագիրը՝ միտված սուր ինֆարկտով հիվանդների կյանքի փրկությանը: Ծրագրի շրջանակներում տեղադրվում է անվճար մեկ` ոչ դեղապատ ստենտ:
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանն այսօր լրագրողներին հայտնեց, որ ծրագրի շրջանակներում մինչ օրս 801 ստենտավորում է կատարվել: Դիմելիությունը, բնականաբար, ավելի է եղել:
«Շատերը բողոքում են, որ Հայաստանում ստենտավորումն ավելի թանկ է, քան հարևան երկրներում: Մենք տեղի 11 կենտրոնների հետ ենք խոսել և տնտեսագիտական հաշվարկներով ցույց տվել, որ իրականում ծառայության գինն իջեցնելու հնարավորություն կա, և բարձր գինը պայմանավորված է նաև հիվանդների քիչ թվով: Գյումրիի հիվանդանոցը, օրինակ, արդեն իսկ իջեցրել է ստենտավորման գները` 1 800 000-ից դարձնելով 1 200 000, բայց սա էլ դեռ վերջնական գինը չէ: Այնպես որ` առաջիկայում կարող ենք սպասել, որ ստենտավորման գինը Հայաստանում որոշակիորեն կիջնի»,- ասաց Խաչատրյանը: