կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-17 15:57
Քաղաքական

Հանդիպել են Սերժ Սարգսյանն ու Սամվել Բալասանյանը. պաշտոնական

Հանդիպել են Սերժ Սարգսյանն ու Սամվել Բալասանյանը. պաշտոնական

Գյումրիի քաղաքապետ, նախկին ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանը մարտի 16-ին այցելել է Բաղրամյան 26: Այս մասին հայտնում է Armlur.am-ը:

 

Yerkir.am-ի հետ զրույցում Սամվել Բալասանյանի մամուլի խոսնակ Լիլիթ Մակարյանը հաստատեց այս տեղեկությունը՝ նշելով. «Միայն կարող եմ ասել, որ Սամվել Բալասանյանի և Սերժ Սարգսյանի հանդիպումը Բաղրամյան 26-ում իսկապես տեղի է ունեցել, բայց թե կոնկրետ ո՞րն է եղել հանդիպման պատճառը, և ի՞նչ են քննարկել նախագահն ու Գյումրիի քաղաքապետը, չեմ կարող ասել»: Նա ասաց նաև, որ նմանատիպ հանդիպումներ, որոնք աշխատանքային բնույթ են կրում, նախադեպեր ունեցել են:

 

Yerkir.am-ի հարցին, թե հնարավո՞ր է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Սամվել Բալասանյանի քաղաքական հանգրվանի հարցերը, մամուլի խոսնակը պատասխանեց, որ այդպիսի տեղեկություն ինքը չունի:

 

Հիշեցնենք, որ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշել էր, որ առայժմ ցանկություն չունի որևէ քաղաքական կառույցի անդամակցելու, այդ թվում` ՀՀԿ-ին:

 

Նշենք նաև, որ Սամվել Բալասանյանի հետ այսօր այդպես էլ չհաջողվեց կապ հաստատել: