| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Երեկ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի` Գյումրի կատարած այցելության ժամանակ ուշագրավ փաստ արձանագրեցինք: Հովիկ Աբրահամյանի առաջին կանգառը Շիրակի մարզպետարանն էր, որտեղ ԱԺ նախագահին սկզբում ընդունեց և պատվեց Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը, այնուհետև բոլորը միասին գնացին Գյումրու նորակառույց քաղաքապետարան, որտեղ մեծ ընդունելություն էր կազմակերպել քաղաքապետ Վարդան Ղուկասյանը:
Բանն այն է, որ ԱԺ նախագային ուղեկցող պատգամավորների մեջ էր Սամվել Բալասանյանը` նախկին ՕԵԿ-ական, ներկա ԲՀԿ-ական, որը նաև զբաղեցնում է ԱԺ փոխնախագահի պաշտոնը: Մարզպետարանում, այսինքն` Աշոտ Գիզիրյանի աշխատասենյակում Սամվել Բալասանյանը ներկա էր, իսկ արդեն քաղաքապետարանում նա չկար, ու շատերը ընկած նրան էին փնտրում:
Սամվել Բալասանյանի ժամանակավոր անհետանալը բացատրվում է Բալասանյան-Ղուկասյան հակամարտությամբ, իսկ հակամարտության բուն պատճառը ոչ միայն նրանց մարդկային որակների տարբերությունն է, այլ նաև մասամբ վերջինիս քաղաքական հայացքներն են: