|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Քիչ առաջ ավարտվեց Գյումրու նորընտիր ավագանու անդրանիկ նիստը: Սամվել Բալասանյանը, որի դաշինքին բաժին է հասել 17 մանդատ, վերընտրվեց Գյումրու քաղաքապետի պաշտոնում: Ավագանու նիստին ներկա էր ավագանու 17 անդամ:
Սամվել Բալասանյանն իր ելույթում նշեց. «Պատմական օր է, լավ կլիներ, որ մեր մյուս գործընկերներն էլ մասնակից լինեին, որովհետև բոլորի ծրագրերում էլ կան շատ լավ դրույթներ, բայց, իհարկե, ամեն մարդ ունի իր իրավունքը»: Նա նկատի ուներ ավագանու բացակա անդաներին:
Բալասանյանը նաև տեղեկացրեց, որ Գյումրու ավագանու հաջորդ նիստը տեղի է ունենալու նոյեմբերի 10-ին: