Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայտնել էինք, որ Գյումրիի ավագանու «Բալասանյան» դաշինքի 10 անդամներ անվստահություն են հայտնել քաղաքապետ Սամվել Բալասանյանին: Նրանց է միացել նաև ավագանու ԲՀԿ խմբակցությունից` երկու և ՕԵԿ-ից` մեկ անդամ:
Հիշեցնենք, որ Գյումրու ավագանին ունի 33 անդամ, որոնցից 17–ը` «Բալասանյան» դաշինքից, ներառյալ` քաղաքապետը, 8–ը ներկայացնում են ԲՀԿ–ն, 4–ը` ՕԵԿ-ը, 4–ը «Գալա»–ի ներկայացուցիչներ են։ Ըստ օրենքի` եթե ավագանու 1/3–րդը դեմ է քվեարկում, ապա քաղաքապետը հրաժարական է տալիս։
Գյումրու արտահերթ նիստում Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալսանյանին անվստահություն հայտնելու հարցը չընդունվեց: Նա կշարունակի պաշտոնավարել:
Նշենք, որ ավագանու ՕԵԿ և ԳԱԼԱ խմբակցությունները բոյկոտեցին քվեարկությունը: ԳԱԼԱ-ն հայտարարեց, որ այսուհետ կբոյկոտի ավագանու բոլոր նիստերը: ԲՀԿ-ն ի սկզբանե չէր մասնակցում արտահերթ նիստին, բացառությամբ երկու անդամի, ովքեր միացել էին Սամվել Բալասանյանին անվստահություն հայտնելու նախաձեռնությանը:
Քվեարկությանը մասնակցած` ավագանու 18 անդամները դեմ էին քվեարկել նրան անվստահություն հայտնելուն:
Բալասանյանը քվեարկությունից հետո բացատրեց, որ սա կազմակերպվել էր, որպեսզի անձամբ ինքը հասկանա` իր հանդեպ վստահություն կա՞, թե՞ ոչ: