Փոխարժեքներ
27 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.71 |
EUR | ⚊ | € 446.43 |
RUB | ⚊ | ₽ 4.5866 |
GBP | ⚊ | £ 510.8 |
GEL | ⚊ | ₾ 141.38 |
«Մինչ ՀՀԿ-ն անդուլ որոնումների մեջ Է, թե աշնանն ումով է գնալու Գյումրու քաղաքապետի ընտրություններին, որ կարողանա 17-ի ընտրություններից առաջ քչից-շատից դրական դաշտ ունենալ ընդդիմադիր քաղաքում, քաղաքապետ Սամվել Բալասանյանն առիթը բաց չի թողնում ամենուր շշնջալու, որ ՀՀԿ ցուցակը գլխավորելու է ինքը։ Թերահավատներին էլ ի պատասխան հավելում է, որ երկրաշարժի՝ դեկտեմբերի 7-ի նախաշեմին Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ Գյումրիին տրամադրված 20 միլիոնն էլ հենց այն ֆորան է, որով ՀՀԿ-ն հայտնեց իր աջակցությունն ապագա քաղաքապետական ընտրություններում։ ՀՀԿ-ում կատեգորիկ ժխտում են այդ հեռանկարը՝ հիշեցնելով, թե այդ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանն ինչ տոնով խոսեց Բալասանյանի հետ, իսկ գումարը տրվեց Գյումրուն Սահմանադրության հանրաքվեից առաջ՝ մեղմելու ընդդիմադիր քաղաքի զայրույթը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։