Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով` առաջիկա օրերին Սերժ Սարգսյանը նախագահական նստավայրում ընդունելու է Գյումրիի ԲՀԿ-ական քաղաքապետ Սամվել Բալասանյանին։ Հանդիպան նախաձեռնողը Գյումրիի քաղաքապետն է։
«Դատելով հանրապետության երկրորդ քաղաքում վերջին շրջանում տեղի ունեցող իրադարձություններից՝ Սամվել Բալասանյանը Սերժ Սարգսյանին խնդրելու է միջոցներ ձեռնարկել նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին և նրա որդուն կարգի հրավիրելու համար։ Բալասանյանի համբերության բաժակն, ըստ ամենայնի, լցվել է անցյալ շաբաթ իր տան վրա տեղի ունեցած զինված հարձակումից հետո, երբ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, իր ընկերների հետ Բալասանյանի տան վրա կրակելուց և հայհոյանքներ տեղալուց հետո խոստացել էր «խփել տալ» Գյումրիի քաղաքապետին»,- գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։