Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Գյումրու նախկին քաղաքապետ, «Բալասանյան դաշինք»-ի հիմնադիր Սամվել Բալասանյանը, որը տեւական ժամանակ է՝ բուժման նպատակով ԱՄՆ-ում էր, վերադարձել է Հայաստան եւ պատրաստվում է քաղաքի կառավարումը կրկին ձեռքը վերցնել ու վերականգնել իր ազդեցությունը հանրապետության երկրորդ քաղաքում։
Մեր տեղեկություններով, «Բալասանյան դաշինք»-ով քաղաքապետ ընտրված Վարդգես Սամսոնյանի աշխատանքից Սամվել Բալասանյանն այնքան էլ գոհ չէ։ Նա վերադառնալուն պես դիտողություններ է արել Սամսոնյանին, անգամ, ասում են՝ վիճել է, թե ՔՊ-ական քաղաքապետ ես դարձել, կորցրել ես ինքնուրույնությունդ։ Քաղաքապետ Սամսոնյանը մեր հեռախոսազանգերին չպատասխանեց, իսկ Բալասանյանի վերադարձի լուրը ճշտեցինք «Բալասանյան դաշինք»-ի ավագանու անդամ Լուսինե Սանոյանից։
«Վերադառնալը, այո, վերադարձել է, բայց կրկին քաղաքականություն մտնելու մտադրության հետ կապված որեւէ խոսակցություն չկա»,- ասաց նա։ Ի դեպ, նշենք, որ այսօր մամուլում լուր կար նաեւ, որ Բալասանյանի ավագ որդուն՝ Միսակ Բալասանյանին, առաջիկայում նշանակելու են Լոս Անջելեսում Հայաստանի հյուպատոս»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում