Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Գյումրիի գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանը դատական հայց է ներկայացրել նախկին քաղաքապետ, այժմ ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանի դեմ: Պատճառը գույքահարկի պարտքն է:
Քաղաքապետարանը պահանջում է դատական ճանապարհով Վարդան Ղուկասյանից բռնագանձել 359 հազար 341 դրամ գույքահարկը: Հայցն արդեն ընդունվել է վարույթ, իսկ դատավորն էլ Էդվարդ Նահապետյանն է, որը, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, Վարդան Ղուկասյանի մտերիմներից է: Մեկնաբանությունների համար դիմեցինք Վ. Ղուկասյանին, որը պնդեց, թե այդ գումարն արդեն վճարել է. «Յա, յա, յա, Դուք այդպես ուզում եք իմանալ, թե ես վճարել եմ կամ ինչու չեմ վճարել, բոլորն էլ մենք վճարել ենք»:
Անհասկանալի մնաց, թե այդ դեպքում ինչու է քաղաքապետը դատարան մտել»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: