|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Yerkir.am-ի տեղեկություններով՝ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հրաժարվել է ԲՀԿ խմբակցության քարտուղարի պաշտոնից: Մեզ հետ զրույցում Ուրիխանյանը հաստատեց այդ տեղեկությունը:
Պատգամավորը նշեց, որ այսօր՝ մարտի 9-ին, մեկնել է Մինսկ՝ մասնակցելու Միջխորհրդարանական ասամբլեայի հանձնաժողովի աշխատանքներին:
Ավելի վաղ հայտնել ենք, որ Նաիրա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ ԲՀԿ քարտուղարի պաշտոնին հավակնում է ԲՀԿ նախկին խոսնակ Տիգրան Ուրիխանյանը: Համաձայն որոշ տեղեկությունների՝ այդ պաշտոնին է հավակնում նաև ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Միքայել Մելքումյանը: