|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Այսօր ԱԺ ԲՀԿ խմբակցության նիստ է տեղի ունեցել, որի ժամանակ Նաիրա Զոհրաբյանը ընտրվել է ԲՀԿ խմբակցության ղեկավար, իսկ Վահե Էնֆիաջյանը` խմբակցության քարտուղար:
Նրանց թեկնածություններն առաջարկել է ԲՀԿ պատգամավոր Լյովա Խաչատրյանը: Այլ թեկնածություններ չեն առաջադրվել: Զոհրաբյանի եւ Էնֆիաջյանի թեկնածություններն ընդունվել են միաձայն:
Նիստին չեն մասնակցել Տիգրան Ուրիխանյանն ու Աբրահամ Մանուկյանը:
Լրագրողների հետ զրույցում ԲՀԿ մամուլի քարտուղար Վահան Բաբայանն ասաց, թե չգիտի` ինչու Տիգրան Ուրիխանյանն ու Աբրահամ Մանուկյանը չեն մասնակցել այդ նիստին: «Ես չգիտեմ` Տիգրան Ուրիխանյանը հեռանալու է կուսակցությունից, թե` ոչ»,- ասաց Վահան Բաբայանը: