|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
Վերջերս լուրեր էին շրջանառվում այն մասին, թե ԲՀԿ կուսակցության երիտթեւում պառակտումներ կան: Մասնավորապես, ասում են` հակամարտության մեջ են Տիգրան Ուրիխանյանը, Վահան Բաբայանը և Վահե Էնֆիաջյանը։
Սակայն այսօր yerkir.am-ի հետ զրույցում ԲՀԿ-ական պատգամավոր, կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը հերքեց այդ լուրը` նշելով, որ դա շատ ծիծաղելի լուր է: «Այն ոչ միայն իրականությանը չի համապատասխանում, այլև ով հնարել է` հնարել է ամենավատ ձևով, իր համար անձեռնտու ձևով, որովհետև մեր գործակցային ընկերական հարաբերությունները և իրենց ու մյուսների հետ չափազանց գործընկերական են և բարեկամական. սակայն նրանց հետ արյունակցական կապ չունեմ»,- ասաց նա: