կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-02-27 08:05
Հասարակություն

Ո՞ւմ հետ է ամուսնանում Տիգրան Ուրիխանյանը

Ո՞ւմ հետ է ամուսնանում Տիգրան Ուրիխանյանը

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ԲՀԿ մամլո քարտուղար Տիգրան Ուրիխանյանի «գրասենյակն» զբաղված էր հույժ կարևոր ձեռնարկով, մարտի 15-ին «Նոր Ձորաբերդ» ռեստորանային համալիրում, որը պատկանում է ԲՀԿ Աժ ՊՆ, ԱԱ, ՆԳ մշտական հանձնաժողովի փոխնախագահ Աբրահամ Մանուկյանին, տեղի կունենա Ուրիխանյանի և Կատերինա Չերկասինայի հարսանեկան արարողությունը։ Հարսնացուն ուկրաինուհի է, Կիևից, մեր աղբյուրները չասացին՝ նա կապ ունի՞ Մայդանի հետ, թե՞ ոչ, ասացին, որ պսակադրության արարողությունը տեղի կունենա Աբովյանի՝ Գագիկ Ծառուկյանի կառուցած եկեղեցում։

 

Կրեատիվը ոչ միայն «Մայդանից հետո» ուկրաինուհու հետ ամուսնությունն է, այլև հրավիրատոմսը, որը երեկ բաժանվում էր ի սփյուռս ԱԺ-ի»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։