կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-19 13:48
Քաղաքական

Տիգրան Ուրիխանյանը, նպատակահարմարությունից ելնելով, չի մասնակցել ԲՀԿ-ի նիստին

Տիգրան Ուրիխանյանը, նպատակահարմարությունից ելնելով, չի մասնակցել ԲՀԿ-ի նիստին

Արդեն տեղեկացրել ենք, որ ԲՀԿ խորհրդակցության նիստին չեն մասնակցել Աբրահամ Մանուկյանը եւ Տիգրան Ուրիխանյանը: Yerkir.am-ի հետ զրույցում Տիգրան Ուրիխանյանը նշեց, որ, նպատակահարմարությունից ելնելով, չի մասնակցել նիստին:

 

«Նախ` սկսեմ նրանից, որ խմբակցության ղեկավարի և քարտուղարի, ինչպես նաև մյուս գործընկերների նկատմամբ ունեմ հարգանք, տածում եմ ջերմ զգացմունքներ, նրանց հետ կարող եմ ունենալ միայն գործակցային, կառուցողական հարաբերություններ՝ հանուն Հայաստանի Հանրապետության ներսում ծառացած լրջագույն խնդիրների բարձրացման ու լուծման և հանուն ժողովրդանպաստ քայլերի իրագործման»,- ասաց նա: Նաեւ նշեց, որ որևէ այլևայլություն փնտրել իր քայլերում չարժե:

 

Հարցին, թե իր հարաբերություններն արդյո՞ք լարված չեն ԲՀԿ-ականների հետ, Ուրիխանյանը պատասխանեց, որ չունի լարված հարաբերություններ ո'չ խմբակցության նորընտիր ղեկավարի, ո'չ քարտուղարի, ո'չ էլ որևէ մեկի հետ:

 

Հիշեցնենք, որ Ուրիխանյանը ցանկանում է «Քաղաքացիական շտաբ» ստեղծել: