Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը Yerkir.am-ի հետ զրույցում չցանկացավ անդրադառնալ ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանի՝ լրատվամիջոցներից մեկին տված այն մեկնաբանությանը, թե ԲՀԿ-ում կա մի «կենդանի», ով ամեն ինչ անում է` ԲՀԿ-ն կազմալուծելու համար:
«Եկեք` պայմանավորվենք, որ ես այդ թեմայով չեմ խոսում, ավելի լավ է քաղաքական գործունեության թեմաներով խոսենք»,- ասաց Մարգարյանը: Նա նշեց, որ մոտ օրերին «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը նիստ կհրավիրի, որի ընթացքում կքննարկվեն օրակարգային մի շարք հարցեր:
Ըստ Մարգարյանի՝ նիստի ընթացքում կորոշվի, թե ով է լինելու ԲՀԿ քարտուղարը: Մեր հարցին, թե Տիգրան Ուրիխանյանի՝ խմբակցության քարտուղարի պաշտոնից հրաժարվելուց հետո հավանական համարո՞ւմ է Միքայել Մելքումյանի թեկնածությունը, նա պատասխանեց. «Ես հավանական եմ համարում խմբակցության ցանկացած անդամի թեկնածությունը, որևէ բան չեմ կարող ասել մինչև խմբակցության նիստը: Մոտ օրերս լինելու է այդ նիստը, և չգիտեմ, թե ովքեր են առաջադրվելու քարտուղարի պաշտոնում: Նշեմ նաև, որ անձն ինքն էլ պետք է ցանկություն ունենա այդ պաշտոնում լինելու: Դա ծանրաբեռնված աշխատանք է»:
Մեր հարցին, թե ինքն արդյո՞ք կհամաձայնի խմբակցության քարտուղարի պաշտոնը ստանձնել, Ստեփան Մարգարյանը պատասխանեց. «Ես շատ զբաղված եմ և չեմ կարող համատեղել իմ մյուս աշխատանքների հետ քարտուղարի աշխատանքը: ԱԺ-ում ես ծանրաբեռնված գրաֆիկով եմ աշխատում և չեմ կարող այդ աշխատանքները համատեղել»: