Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Նաիրա Զոհրաբյանի՝ ԲՀԿ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո կուսակցության քարտուղարի պաշտոնը թափուր է մնացել:
Նաիրա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ ԲՀԿ քարտուղարի պաշտոնին հավակնում է ԲՀԿ նախկին խոսնակ Տիգրան Ուրիխանյանը: Համաձայն որոշ տեղեկությունների՝ այդ պաշտոնին է հավակնում նաև ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Միքայել Մելքումյանը:
Yerkir.am-ի հետ զրույցում Միքայել Մելքումյանը նշեց, որ ԲՀԿ քարտուղարի թեկնածության հարցը ներկուսակցական է, դեռևս ենթակա է քննարկման: «Օդից որևէ բան չի լինում: Դեռևս անհայտ է, թե ինչ խնդիրներ են լինելու, նոր իրավիճակն ինչ է լինելու, այնպես որ՝ այդպիսի խնդիր չունենք քննարկելու, դեռ չենք քննարկել, և հենց որ որևէ բան հայտնի լինի, այդ մասին տեղեկություն կտրվի»,- ասաց նա:
Մեր հարցին, թե եթե նման առաջարկ լինի, կհամաձայնի՞ ԲՀԿ քարտուղարի պաշտոնը ստանձնել, Միքայել Մելքումյանը վրդովված պատասխանեց, որ որևէ բան հայտնի չէ, և «եթե»-ներով խոսելը ճիշտ չէ, նաև ասաց, որ նման խնդիր իրենց օրակարգում դեռևս չկա:
Հիշեցնենք, որ Yerkir.am-ի հետ զրույցում ԲՀԿ մամուլի խոսնակ Վահան Բաբայանն ասել էր, որ ԲՀԿ քարտուղարի պաշտոնում քննարկվել է Տիգրան Ուրիխանյանի թեկնածությունը: