կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-23 12:18
Քաղաքական

Եթե խոսելու լինի, ԲՀԿ-ն կխոսի. Շարմազանովն ընդհատեց Զուրաբյանին

Եթե խոսելու լինի, ԲՀԿ-ն կխոսի. Շարմազանովն ընդհատեց Զուրաբյանին
Այսօր ԱԺ նիստում Լևոն Զուրաբյանը մտքերի փոխանակման համար խոսք խնդրելով սկսել ելույթ ունենալ, ներկայացնել ստեղծված քաղաքական իրավիճակը, որ Գագիկ Ծառուկյանի վրա քաղաքական գրոհ է սկսվել և այլն: Սակայն ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ընդհատեց Լևոն Զուրաբյանի ելույթը, ասելով. «Սա մտքերի փոխանակություն չեղավ, այլ ելույթ եղավ: Գագիկ Ծառուկյանը իրեն պաշտպանելու համա մի ամբողջ թիմ ունի ու խմբակցություն, եթե խոսելու լինեն իրենք կխոսեն, և արդեն խոսել են ու ասել ոն, որ բոյկոտում են, ուրեմն կարիք չկա, որ հանդես գաք Գագիկ Ծառուկյանի պաշտպանությամբ»: