Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր` ժամը 10-ին, ՍԴ-ն սկսել է Կոնգրես-ՀԺԿ կողմից ներկայացված հայցի քննումը: Կոնգրես-ՀԺԿ-ն ՍԴ էր դիմել` 2017թ խորհրդարանական ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով:
Ելույթ ունեցավ Կոնգրես-ՀԺԿ ներկայացուցիչ Լևոն Զուրաբյանը` ասելով, որ դեժավյուի զգացողություն ունի, որովհետև 2012-ին ՍԴ-ում դարձյալ ներկայացնում էր ՀԱԿ-ի դիմումը ԱԺ ընտրությունները անվավեր ճանաչելու վերաբերյալ:
«Ցավոք, դեժավյուի զգացողություն ունի ամբողջ հանրապետությունը, որովհետև անցկացվում են ընտրություններ, որոնք ժողովրդի ազատ կամաարտահայտության արդյունք չեն»,- ասաց Լևոն Զուրաբյանը:
ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը ստիպված էր ընդհատել նրա ելույթը` ասելով, որ նա քաղաքական ելույթներ է ունենում, ոչ թե հիմնավորում է իր ներկայացրած դիմումը: Նրա խոսքով` անթույլատրելի է քաղաքական գնահատականներ հնչեցնել ՍԴ հասցեին, թե նա մտացածին որոշումներ է կայացնում:
«Դուք դիմել եք ՍԴ` կոնկրետ գործի քննության համար: Սա պառլամենտի դահլիճ չէ, քաղաքական ելույթների ժամը չէ, որ քաղաքական ելույթ ունենաք: Օրենքն արգելու է քաղաքական ելույթներ հնչեցնելը: Դատարանի որոշումը համարժեք է այն փաստարկներին, որոնք ներկայացվում են ՍԴ-ում: Կոնկրետ խոսեք ձեր դիմումի մասին, փորձեք հիմնավորել ձեր փաստարկները, ոչ թե քաղաքական ելույթ ունեցեք»,- ասաց Գագիկ Հարությունյանը:
Լևոն Զուրաբյանը շարունակեց ելույթը` ասելով, որ խնդիրը վերաբերում է քաղաքական համակարգին, որում ընտրական համակարգը հայտնվել է ճգնաժամի մեջ: Նա խոսեց այն մասին, որ պետական իշխանությունը կազմակերպել է ընտրությունները` օգտագործելով վարչական ու ֆինանսական լծակներ: «ՀՀԿ-ն խափանել է ժողովրդի ազատ կամքի արտահայտումը` ձևավորելով ոչ լեգիտիմ խորհրդարանի կազմ»,- ասաց Լևոն Զուրաբյանը: