Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 21-րդ տուրում «Ուլիս»-ը Կապանում մրցեց տեղի «Գանձասար»-ի հետ: Կարեն Բարսեղյանի սաները 6 անընդմեջ պարտություններից հետո 2 գնդակի առավելությամբ հաղթեցին մրցակցին: 12-րդ րոպեին մեքսիկացի Խոսե Ալպուչենեն բացեց հաշիվը, որից 52 րոպե անց նույն Ալպուչենեն 2-րդ անգամ գրավեց կապանցիների դարպասը:
Տուրի վերջին խաղում «Հրազդան» կենտրոնական մարզադաշտում մրցեցին «Ալաշկերտ»-ն ու «Բանանց»-ը: Այս խաղում գրանցվեց մարտական ոչ-ոքի: Թիմերը 2 անգամ գրավեցին միմյանց դարպասը: Ուչա Գոգոլաձեի` 39՛ և Վալտեր Պողոսյանի 52՛ խփած գոլերի շնորհիվ Հոռնյակի սաները 2 գնդակի առավելություն ստացան մրցակցի նկատմամբ, սակայն 61-րդ րոպեին Նորայր Գյոզալյանը կրճատեց հաշվի տարբերությունը, որից 1 րոպե անց Միհրան Մանասյանը հավասարեցրեց այն: