|
Փոխարժեքներ
29 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.86 |
| EUR | ⚊ | € 449.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.9531 |
| GBP | ⚊ | £ 517.9 |
| GEL | ⚊ | ₾ 140.57 |
Գործող նախագահի, նախագահի ՀՀԿ-ական թեկնածու Սերժ Սարգսյանն Աբովյան քաղաքում է: Այս պահին նա ելույթ է ունենում Աբովյանի երաժշտական դպրոցում:
Ուշագրավ է, որ ինչպես Երեւանի Դավիթաշեն համայնքի բնակիչների հետ, այնպես էլ այս հանդիպման ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը հատուկ խոսեց ՊԵԿ-ում կատարված բարեփոխումների մասին: Ընդգծեց, որ օրեր առաջ եղել է ՊԵԿ-ում, եւ պետք է փաստել մի հաճելի բան, որ ահագին աշխատանք է կատարվել: Այս խոսքերից հետո դահլիճում ներկա տիկնանցից մեկն ինքնաբուխ արձագանքեց. «Ճիշտ եք ասում, պարո'ն նախագահ»:
Սերժ Սարգսյանը հավելեց, որ երբ որեւէ գերատեսչության վերաբերյալ դրական խոսք է ասում, չի նշանակում, որ դրանք աշխատում են գերազանց, եւ որեւէ խնդիր այդ համակարգում չկա, սակայն երբ մարդու աշխատանքում տեղաշարժ կա, թեթեւ գովեստի խոսքերն ավելորդ չեն: