|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.01 |
| EUR | ⚊ | € 445.56 |
| RUB | ⚊ | ₽ 4.9387 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.45 |
ԱԺ նիստում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, խոսելով կառավարության ներկայացրած օրենսդրական փաթեթի մասին, որը վերաբերում է սահմանամերձ համայնքներին հարկային արտոնություններ տալուն, քննադատեց քաղաքական մեծամասնությանը` ասելով, որ արհեստականորեն հետ է մղվում ընդդիմության ստորագրություններով արտահերթ հարցի քննարկումը:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, մինչ խոսքը կտար ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանին, հարկ համարեց հակադարձել Լևոն Զուրաբյանին. «Ասում եք` 44 ստորագրություն եք հավաքել, այլընտրանքի շնորհիվ եք հավաքել, էլի: Չլիներ այլընտրանքը, որտեղի՞ց էիք հավաքելու ստորագրություններ: Իսկ ԲՀԿ-ն միշտ հռչակել է իրեն այլընտրանք, այլ ոչ` ընդդիմություն»:
ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը, մոտենալով ամբիոնին, ասաց. «Պարո'ն Շարմազանով, շատ ակտիվ եք Ձեր գնահատականներում, բայց չգիտեմ, թե Ձեր երկսայրի գնահատականներն ավելի շատ ում են ուղղված»: