|
Փոխարժեքներ
19 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի հրաժարականի մասին տեղեկացել է մամուլի հրապարակումներից:
Քանի դեռ պաշտոնական որեւէ տեղեկություն չկա, Է. Շարմազանովը չմանրամասնեց, թե արդյո՞ք Կ. Կարապետյանն իր հրաժարականի մասին խորհրդակցել է հանրապետականների հետ:
Ավելին` yerkir.am-ի հետ զրույցում նա նշեց, որ ՀՀԿ-ն վերջին շրջանում ո'չ գործադիր մարմնի, ո'չ էլ խորհրդի նիստ չի գումարել:
«Ո՞ւմ եք տեսնում քաղաքապետի հավանական թեկնածու» հարցին ՀՀԿ խոսնակը «կոռեկտ» չհամարեց պատասխանել:
«Ինչքան գիտեմ, Կարեն Կարապետյանը շարունակում է պաշտոնավարել, եւ եթե կա գործող քաղաքապետ, ես կոռեկտ չեմ համարում ապագա քաղաքապետի թեկնածության մասին խոսել»,- նշեց նա:
Ինչ վերաբերում է խորհրդարանական ընտրությունների հետ համատեղ նաեւ Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններ անցկացնելուն, ՀՀԿ խոսնակը նշեց, որ նման հարց ՀՀԿ օրակարգում չկա: