Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ծառուկյան-Սարգսյան հանդիպման մասին պաշտոնական տեղեկատվության բացակայությունը, ԲՀԿ-ականների ընդհատակ անցնելը ստիպել է կայքերին տեղեկություններ հրապարակել` հիմնվելով սեփական աղբյուրների վրա, հաճախ՝ ոչ հավաստի: Այն բանից հետո, երբ տեղեկություն տարածվեց, թե հանդիպումը կազմակերպվել է ՀՅԴ-ի ջանքերով, կայքերում ՀՅԴ-ի մասին եղան ամենատարբեր մեկնաբանություններ ու վերլուծություններ: Yerkir.am-ի խնդրանքով ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանն անդրադարձավ ստեղծված իրավիճակին:
Նա նախ ասաց, որ, իրենց տեղեկություններով, հանդիպում, իրոք, եղել է, սակայն ձեռնպահ մնաց հանդիպման բովանդակության, արդյունքների մասին մեկնաբանություն անելուց:
«Առանց փակագծերն ամբողջությամբ բացելու` ասեմ, որ ՀՅԴ-ն արել է հնարավորը՝ ստեղծված իրավիճակից ելքեր գտնելու համար: Մենք արել ենք մեզանից կախված ամեն ինչ` թույլ չտալու համար, որ երկիրը գնա անկանխատեսելի ցնցումների եւ բախումների ճանապարհով»,- ասաց Վարդանյանը եւ հավելեց, որ ՀՅԴ-ն իր կողմից գործադրված ջանքերի մասին մինչեւ այս կեսօր որեւէ բան չի ասել, քանի որ կարեւորը արդյունքն են համարել, բայց քանի որ ոչ ՀՅԴ-ի կողմից armlur.am կայքում տեղեկություն հայտնվեց, ՀՅԴ-ն ասաց այն, ինչ ասաց:
Նշենք, որ իրականությանը չի համապատասխանում տեղեկությունն այն մասին, որ ՀՅԴ-ի հրավերով է Հայաստան ժամանել գործարար Սամվել Կարապետյանը: