կարևոր
2128 դիտում, 9 ամիս առաջ - 2024-02-07 17:22
Քաղաքական

Միջնորդում եք դեռատի կանանց համար, լավ բան եք անում․ բայց եթե նույնը Աշոտյանի համար չեք անում, պրոբլեմ ունեք․ Աղվան Վարդանյան

Աջ կողմին․ ապրե՛ք առաջին անգամ։ Լավ բան եք անում։ Միջնորդում եք դեռատի կանանց, վաստակավոր գործարարի կալանավորման ապուշ որոշման դեմ։ Բերե՛ք ես էլ ստորագրեմ։ Բայց եթե նույնը չեք անում Արմեն Աշոտյանի, մյուս քաղբանտարկյալների, գեներալների դեպքում, պրոբլեմ ունեք և ունենալու եք։ Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։

Նա հիշեցրեց, որ Աշոտյանի համար երաշխավորություն էին ներկայացրել։ Դատավորը մերժել էր՝ ասելով, որ Աշոտյանը տարաբնույթ կապեր ունի, կարող է դրանք օգտագործել խոչըդոտելու համար։ Մեջբերելով դատավոր Դոլմազյանի որոշումը՝ հարց ուղղեց արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին, պահանջեց այն մեկնաբանել։

Մանրամասն՝ տեսանյութում