Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հունվարի 20-ին Հրապարակ TV առցանց հեռուստաալիքի հյուրն էր ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:
Քննարկվել են օրերս Հայաստանի և Թուրքիայի` ներկայացուցիչների մակարդակով բանակցությունների շարժառիթների, գործընկեր երկրներում դրանց արձագանքի և հնարավոր զարգացումների հետ կապված հարցեր:
Կիրո Մանոյանի կարծիքով` այս փուլում Թուրքիայի համար առավել կարևոր է ոչ թե բանակցությունների արդյունքը, այլ բանակցությունները` որպես գործընթաց, որով նա Արևմուտքին ցույց է տալիս թե փորձում է հարաբերություններ կարգավորել Հայաստանի հետ:
Նա նաև ընդգծել է, որ Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների կողմցի Մոսկվայում շատ արագ ընդունված հաղորդագրությունը ցույց է տալիս, որ կողմերը որոշակի համաձայնությունների են հասել դեռ բանակցությունների մեկնարկից առաջ: «Դա նշանակում է, որ ՀՀ և Թուրքիայի իշխանությունները նախնական շփումներ են ունեցել, որոնց մասին ՀՀ իշխանությունները լռել են»,- նշել է Կիրո Մանոյանը:
Անդրադարձ է կատարվել նաև հայ-թուրքական և Հայաստան-Թուրքիա հարաբերություններ հասկացությունների տարբերությանը: Կիրո Մանոյանի ձևակերպմամբ` Հայաստան-Թուրքիա հարաբերությունները հայ-թուրքական հարաբերությունների մի մասն են միայն և չեն կարող կարգավորվել հայ-թուրքական հարաբերություններից անկախ:
Մանրամասները` տեսանյութում: