Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Գործարարները կարող են գալ այս գյուղ, օրինակ պահածոյի գործարան ստեղծեն, որի սպառումը տեղի կունենա, գյուղացիներն էլ կաշխատեն, այդ ամենը կնպաստի ոչ միայն գյուղական աշխատանքներին, այլ նաև արտադրությանը։ Ինչպես նաև սպառման կետեր է պետք ստեղծել։ Եթե այստեղ ապրող բնակիչը ինչ-որ բան որ ստեղծի ո՞ւր է տանելու», - ասաց Սրբազանը։
Բնակիչներից մեկը Սրբազանին ասաց, որ կան մարդիկ ովքեր մասնակցել են բոլոր պատերազմներին, բայց վերջում ասել են, որ չեք մասնակցել, և չեն արձանագրել, որ ռազմական գործողությունների մասնակից են։
«Սա անտարբերություն է պատերազմի մասնակիցների հանեդեպ, պիտի զոհվե՞ր, որ ասեին լավն էր», - բնակիչը հարցրեց Սրբազանին։
Սրբազանը, բնակչի հարցին ի պատասխան, ասաց, որ դա ոչ միայն անտարբերություն է, այլ նաև պետական համակարգ չի գործում և հավելեց․
«Այդ մարդիկ պետք է հաշվառված լինեին, ոչ թե ասեն զոհվեիր կամ անհետ կորեիր մի բան կանեինք։ Երբ համակարգը չի գործում և մնում է անհատների վրա կամ սեփական ինքնագործունեության վրա, նշանակում է, որ պետությունը չի գործում։
Մանրամասն՝ տեսանյութում։