Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Տեղի են ունենալու համակարգային փոփոխություններ, լինելու են նաև խաղի նոր կանոններ. անդրադառնալով վարչապետի հրաժարականին եւ ստեղծված նոր քաղաքական իրավիճակին` այսօր լրագրողներին ասաց ԱԺ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը:
Ըստ նրա` նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարած ազգային համաձայնության կառավարությունը կձևավորվի խորհրդարանական ընտրություններից հետո: Վարդանյանը հույս հայտնեց, որ այնտեղ չի լինի բացարձակ մեծամասնություն ունեցող քաղաքական ուժ, եւ դա իսկապես կարող է լինել ազգային համաձայնության կառավարություն` որոշումները կընդունվեն քննարկումներով, բանավեճերով, կլինեն լավագույն լուծումներ:
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը նշեց, որ նոր իրավիճակ է ստեղծվել արտաքին և ներքին քաղաքական դաշտում. կա Ղարաբաղյան խնդիր, ներքին կյանքում էլ հասել ենք մի սահմանագծի, որ, առանց հասարակության աջակցության և վստահության, տնտեսական, սոցիալական կյանքում փոփոխություններ անելու, առանց արդարության տարրերի հաստատման ուղղակի հնարավոր չէ շարունակել:
«Ես կարծում եմ, որ կա այդ գիտակցությունը՝ գնալ որակական փոփոխությունների: Մեզ անհրաժեշտ է նոր որակի իշխանություն, որի առաջին քայլերը, կարծում եմ, սկսում ենք անել»,- ասաց նա:
Ի դեպ, Աղվան Վարդանյանը նաեւ ընդգծեց, որ անհրաժեշտ է նոր մշակույթ ձևավորել և յուրաքանչյուր գնացողի հետևից միայն վատը չխոսել: Ըստ նրա` Հովիկ Աբրահամյանը կատարել է իր աշխատանքը և ինչ-որ չափով գնահատելի է: