Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Այսօր առավոտյան Եռաբլուրում համազգային հերթական խայտառակությունն էր։ Փաշինյանն ու իրեն ուղեկցողները Եռաբլուր մտան ոստիկանական բռնի ուժի գործադրման արդյունքում, բերման ենթարկելով այն ծնողներին, ում երեխաների շիրիմների մոտ պետք է խոնարհվեն:
Ավելի գռեհիկ բան դժվար է պատկերացնել: Գալիս են Եռաբլուրի սահմաններն անվերջ ընդարձակողները, իսկ իրենց առջև ճանապարհ են բացում կարմիրբերետավորները: Ճանապարհ են բացում` ծնողներին քաշքշելով, վնասելով, գետնին քարշ տալով, ոստիկանության բաժանմունքներ տեղափոխելով: Ծնողին քարշ են տալիս, որ այդ ծնողի որդու շիրիմի առջև խնորհվեն: Ու հաղթում են, տարբեր գույնի բերետավոր տղաները «հաղթում» են զոհված տղաների ծնողներին: Բարձունքը գրավված է:
Գալիս են Եռաբլուրի համար պատասխանատուները` թարմ ծաղիկները տալիս են ձեռքները ու գնում են նոր, թարմ փոսերով անվերջ ընդարձակվող Եռաբլուր` մամուլում մեկ վերնագիր ստանալու համար. «Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հանուն Հայրենիքի անկախության կյանքը նվիրաբերած հայորդիների հիշատակին»: Կարևորը ֆոտոսեսիան է: Իսկ այնտեղ հանգչող, դեռ կյանք չմտած հայորդիների ծնողները, երևի, հարգանքի արժանի չեն:
Կարևորը ի ցույց դրվեց , թե ինչպես են «հարգանքի տուրք» մատուցում։
Իսկ վերջում մնում է ամոթը: Ամոթ մեզ համար, մեր հանրության համար, մեր հասարակության, ժողովրդի, որ թույլ ենք տալիս այս այլասերությունը:
Իշխանության համար վաղուց արդեն «ամոթ» բառը գոյություն չունի:
Էլինար Վարդանյան
ՀՀ ԱԺ պատգամավոր