կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-17 16:50
Տնտեսական

Սպառողների վստահության ցուցանիշը կտրուկ նվազել է

Սպառողների վստահության ցուցանիշը կտրուկ նվազել  է

Կենտրոնական բանկը յուրաքանչյուր եռամսյակը մեկ հարցում է իրականացնում քաղաքացիների շրջանում` պարզելու համար, թե ինչպիսին է նրանց ընթացիկ ֆինանսական վիճակը, ինչ փոփոխությունների է այն ենթարկվել և ինչ ակնկալիքներ ունեն ապագայից:

 

Վստահության ցուցանիշը գնահատվում է 0-ից 100 ինդեքսով: Եթե հարցման արդյունքում ինդեքսները տատանվում են 45-55 տոկոսային կետի միջակայքում, նշանակում է, որ ֆինանսական վիճակը կայուն է, իսկ 45 տոկոսայինից ներքև նշանակում է, որ մեր քաղաքացիների մոտ ֆինանսական վիճակի անկայունություն է դիտվում:

 

Այսպես, ըստ ԿԲ-ի անցկացրած հարցման, 2014-ի 4-րդ եռամսյակում, 3-րդ եռամսյակի համեմատ, տնային տնտեսությունների ընթացիկ պայմանների ցուցանիշը նվազել է 4 տոկոսային կետով` ստանալով 30 արժեքը, որը ցածր է կայուն համարվող մակարդակից 15 տոկոսային կետով: 2014-ի 4-րդ եռամսյակում ֆինանսական վիճակի փոփոխությունը կրկին բացասական է և, 3-րդ եռամսյակի հետ համեմատած, նվազել է 7.5 տոկոսով` ստանալով 28 արժեքը:

 

Տնտեսության ներկա վիճակի վերաբերյալ գնահատականը ստացել է 13.5 արժեքը: Մեր քաղաքացիները մեծ հույսեր չեն կապում նաև ապագայի հետ, և նրանց ֆինանսական վիճակի փոփոխության սպասումները նվազել են 3.5 տոկոսային կետով` ստանալով 44 արժեքը: