Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում ծնունդների թիվը կազմել է 17 169, որը, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, նվազել է 7 տոկոսով: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության Մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը:
Նա նշեց նաև, որ սեռերի բաշխվածությունը նման պատկեր է ունեցել` 100 տղա-110 աղջիկ:
«Ինչ վերաբերում է անուններին, ապա աղջիկների անունների տասնյակը գլխավորում է Մարիա անունը, հետո արդեն` Նարե, Մանե, Մարի, Մարիամ, Անի, Անահիտ, Անգելինա, Էլեն, Միլենա: Իսկ տղաների դեպքում ծնողները նախընտրում են Դավիթ, Նարեկ, Տիգրան, Հայկ, Ալեքս, Գոռ, Մարկ, Սամվել անունները»,- հայտնեց Կույումջյանը:
Նա տեղեկացրեց նաև, որ նախորդ տարվա համեմատ ավելացել է մահացության դեպքերի քանակը` 2,1 տոկոսով. 14 403 դեպքի համեմատ` այս տարի գրանցվել է մահվան 14 709 դեպք:
Մահացության պատճառ ամենից առավել արյան շրջանառության հետ կապված հիվանդություններն են /57,3 տոկոս/, իսկ հետո արդեն նորագոյացությունները /18,7 տոկոս/, շնչառական հիվանդությունները /6,9 տոկոս/ և դժբախտ պատահարներից /3,3 տոկոս/ մահացությունները: