կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-04 15:14
Աշխարհ

Շվեդիայում նկատվել է կառավարության նկատմամբ վստահության կտրուկ անկում

Շվեդիայում նկատվել է կառավարության նկատմամբ վստահության կտրուկ անկում

Կառավարության և հանրային առողջապահության մարմնի նկատմամբ շվեդական հասարակության վստահությունը թուլացել է: Այդ մասին են վկայում հինգշաբթի օրը հրապարակված տվյալները՝ «Նովուս» սոցիոլոգիական կենտրոնի հետազոտության արդյունքում. հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությունը։

Եթե նրանք, ովքեր կառավարության նկատմամբ բարձր կամ շատ բարձր վստահություն ունեին ապրիլին, կազմում էին 63%, ապա հունիսի սկզբին նրանց թիվը նվազել է մինչև 45%: Ինչ վերաբերում է հանրային առողջության վարչությանը, ապա վստահությունը նվազել է 73% -ից մինչև 65%, իսկ արտակարգ իրավիճակների քաղաքացիական պաշտպանության բաժանմունքի դեպքում՝ 57% -ից մինչև 48%:

Հարցումն անցկացվել է մայիսի 30-ից հունիսի 3-ը, և դրան մասնակցել է 1 104 մարդ:

«Այժմ համավարակի դեմ պայքարի նոր մոտեցում է պետք՝ համեմատած սուր ճգնաժամային իրավիճակի լուծման մեթոդների հետ համեմատած, որոնք մի քանի ամիս առաջ բավարար էին թվում հասարակության համար», - SVT հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել է «Նովուս»-ի տնօրեն Թուրբրյորն Շյոստրյոմը:

Շվեդիայի կառավարությունը ԵՄ որոշումից հետո փակել էր սահմանները այն օտարերկրացիների համար, ովքեր չեն բնակվում Եվրամիության տարածքում, երկրի բնակիչներին կոչ էր արվել չանցկացնել ավելի քան 50 մարդուց բաղկացած հավաքներ: Իշխանությունները նաև խորհուրդ էին տվել ավագ դպրոցի, մեծահասակների և համալսարանական դասընթացները տեղափոխել հեռավար ուսուցում: Մանկապարտեզները, տարրական և միջնակարգ դասարանների դպրոցները դեռ աշխատում են: Երկրում կամ առանձին շրջաններում չէր ներդրվել կարանտին, խանութներն ու սննդի հաստատությունները շարունակում են մնալ բաց:

Օրեր առաջ էլ Շվեդիայի կառավարությունն ընդունել էր սխալը՝ կարանտինային ռեժիմ մտցնելու վերաբերյալ։

Շվեդիայում գրանցվել 40 803 դեպք՝ 4 542 մահվան ելքով։