Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր ԱԺ նիստում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը հարց ուղղեց վարչապետին: Նա նշեց, որ միշտ խորհրդարանում հնչեցրել է գազի գնի հարցը, և այդ ընթացքում փոխվել է երեք վարչապետ ու չորս նախարար: Պատգամավորը հիշեցրեց վարչապետի ներկայացրած գործոնները, որոնց արդյունքում գազի գինը նվազել է: Արամ Մանուկյանը նշեց, որ բոլոր հաշվարկները ի չիք են դառնում, եթե կա արտագաղթ, որի արդյունքում գազ սպառողի թիվն է պակասում:
Կարեն Կարապետյանը նշեց, որ կարող է միջնորդել, որ պատգամավորն իրեն հարմար պահի գնա «Գազպրոմ-Արմենիա» և ստանա իր բոլոր հարցերի պատասխանները: Գազ սպառողների թվի նվազմանը վարչապետը չանդրադարձավ:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն էլ հարցրեց մենաշնորհների դեմ պայքարի մասին: Կարեն Կարապետյանը նշեց, որ ինքը միշտ խոսել է գերիշխող դիրքի մասին, բնական մոնոպոլիաների մասին, և որ շուկան այնքան փոքր է, որ կամայական բիզնեսում հնարավոր է, որ ձևավորվի գերիշխող դիրք:
«Եթե գերիշխող դիրքը ձևավորվում է մրցակցային դաշտում, ապա դա բնականոն է, բայց անգամ այդ դեպքում, եթե նրա պահանջները չափից ավելի են, պետությունն ունի գործիքներ` նրա ախորժակը զսպելու համար»,- ասաց վարչապետը: