կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-10-29 16:05
Տնտեսական

Սպառողների վստահության ցուցանիշը հեռու է կայուն համարվելուց

Սպառողների վստահության ցուցանիշը հեռու է կայուն համարվելուց

Կենտրոնական բանկը հրապարակել է սպառողների վստահության ցուցանիշը 2014թ. երրորդ եռամսյակում: Սպառողների վստահության ինդեքսը նախորդ եռամսյակի նկատմամբ աճել է 2.2 տոկոսով՝ ընդունելով 44.2 արժեքը:

 

Ընթացիկ պայմանները նկարագրող ցուցանիշներից նվազել է խոշոր գնումներ կատարելու փաստի ցուցանիշը՝ 2.3 տոկոսով: Ապագա պայմանների ցուցանիշները՝ ֆինանսական վիճակի փոփոխություն, գալիք եռամսյակում խոշոր գնումների կատարելու ակնկալիքներ և տնային տնտեսությունների զբաղվածության աճի սպասումները, նույնպես շարունակում են բարելավվել: Բայց ամենակարևորն այն է, որ դիֆուզիոն ինդեքսները տատանվում են 0-ից 100 միջակայքում, իսկ կայունության ցուցանիշը համարվում է 45-55 միջակայքը:

 

Ահա հենց այս կայունության ցուցանիշը հաշվի առնելով` տեսնում ենք, որ, օրինակ, տնտեսության վիճակի վերաբերյալ տնային տնտեսությունների գնահատականների արժեքը ընդունել է 18 արժեքը, իսկ մեր համերկրացիների ընթացիկ պայմանների ընդհանուր ցուցանիշը հեռու է կայունության ցուցանիշից ՝ ընդունելով 35 արժեքը: