Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Իտալիայում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը վերջին մեկ օրում ավելացել է 174-ով, ադպիսով ընդհանուր մահացության ցուցանիշը հասել է 28 884-ի. այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն Քաղաքացիական պաշտպանության գործակալությանը հղումով. հայտնում է Yerkir.am-ը։
Մասնավորապես, մահվան նման ցածր ցուցանիշ վերջին անգամ գրանցվել էր մարտի կեսերին: Մարտի 14-ին մահվան 175 դեպք էր գրանցվել, մարտի 10-ին՝ 168: Ամենից շատ մահվան դեպք (969) 24 ժամում Իտալիայում գրանցվել էր մարտի 27-ին:
Նախօրեին երկրում մահվան ելքով 474 դեպք էր արձանագրվել, որը փոքր-ինչ բարձր էր շաբաթվա ընթացքում արձանագրված ցուցանիշներից:
Հավելվում է նաև, որ կորոնավիրուսի բռնկման պահից ի վեր երկրում կորոնավիրուսով վարակվել է 210 717 մարդ, որոնցից 81 654-ն առողջացել են։