| 
                            Փոխարժեքներ
                                                        28 10 2025
                         | ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 | 
| EUR | ⚊ | € 445.5 | 
| RUB | ⚊ | ₽ 4.814 | 
| GBP | ⚊ | £ 510.64 | 
| GEL | ⚊ | ₾ 140.8 | 
 0 դիտում,
        
            0 դիտում,  10 տարի առաջ - 2015-02-10 11:49
            10 տարի առաջ - 2015-02-10 11:49  
         
                
            Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության մեջ մեղադրվող նրա համակուրսեցիներից Նորիկ Սահակյանն իրեն մեղավոր չի ճանաչում: Այս մասին yerkir.am-ին հայտնեց Նորիկի պաշտպան Հովիկ Արսենյանը:
Նա նշեց, որ իր պաշտպանյալը ցուցմունք է տվել և հայտնել, որ ո\'չ տուժողի, ո\'չ էլ մյուսների հետ բացարձակապես որևէ առնչություն չի ունեցել: Ի դեպ, Հովիկ Արսենյանը չի բողոքարկել Սահակյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված` կալանավորման որոշումը: «Կատարվել է այնպիսի զազրելի հանցագործություն, որ ըմբռնումով ենք մոտեցել և ժամանակ տրամադրել քննչական մարմնին: Եթե որևէ կասկած կամ փաստեր կան Նորիկ Սահակյանի նկատմամբ, խնդրե’մ, թող քննությունը կատարեն` կպարզեն իրական ճշմարտությունը»,- ասաց փաստաբանը: Նրա խոսքով` նախաքննական մարմինն այժմ փորձ է անում իր պաշտպանյալի ներկայացրած ալիբին ժխտել:
Նշենք, որ Նորիկ Սահակյանն Արթիկից է:
Հիշեցնենք, որ ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ համածառայակիցներ Վաչե Սահակյանին, Մովսես Ազարյանին, Գնել Թևոսյանին և Նորիկ Սահակյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերով՝ մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով սպանության համար: Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Նախաքննությունը շարունակվում է։