Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության մեջ մեղադրվող Գնել Թևոսյանի պաշտպան Արա Զաքարյանը, ՀՀ քննչական կոմիտեի կայացրած որոշման հետ կապված, դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն: Նշենք, որ ՀՀ քննչական կոմիտեն մերժել էր ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից նրա պաշտպանյալի նկատմամբ բռնություն կիրառելու վերաբերյալ հաղորդման հիման վրա քրեական գործի հարուցումը:
Yerkir.am-ի հետ զրույցում Արա Զաքարյանը հայտնեց, որ դիմել են ՀՀ գլխավոր դատախազին, որպեսզի միջոցներ ձեռնարկեն կոմիտեից որոշակի նյութեր պահանջելու համար, ինչից հետո դատարանում կարող են բողոքարկել կոմիտեի որոշումը:
Նշենք, որ Արա Զաքարյանը նախաքննության ընթացքում իր պաշտպանյալի նկատմամբ կիրառված խորթ մեթոդների, մասնավորապես` բռնությամբ ցուցմունք կորզելու վերաբերյալ հաղորդում էր ներկայացրել նախաքննական մարմնին:
Հիշեցնենք, որ հունվարի 29-ին՝ ժամը 06:35-ի սահմաններում, հայտնաբերվել էր Հայկազ Բարսեղյանը՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում: ՀՀ քննչական կոմիտեում հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Հ. Բարսեղյանի 4 համածառայակցի: Նույն զորամասի զինծառայողներ Վաչե Սահակյանին, Մովսես Ազարյանին, Գնել Թևոսյանին և Նորիկ Սահակյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերով՝ մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով սպանության համար: Դեպքից հետո հարուցվել է նոր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով և մեղադրանք է առաջադրվել ինստիտուտի սպա, դասակի հրամանատար Արտյոմ Ավետիսյանին: