Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հայ խորհրդական Էթիեն Մահչուպյանը հայտնել է, որ Հայաստանի պետությունն ու ժողովուրդը Թուրքիայի հետ փոխհարաբերություններին ավելի պատրաստ են, քան Հայկական սփյուռքը:
AA-ի թղթակցի հետ զրույցում Մահչուպյանը հայտնել է Թուրքիա-Հայաստան հարաբերությունների «ապաքինման շրջանի» հնարավորության մասին:
«Հայաստանն ու Հայաստանի հասարակությունը Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու հարցում ավելի պատրաստ են, քան Հայկական Սփյուռքը: Սակայն այլ կերպ է երևում, քանի որ Հայաստանի պետությունը բիրտ ձևով է խոսում: Եթե շրջեք Հայաստանի փողոցներով և զրուցեք հասարակության հետ, այդպիսի խնդիր չկա: Այսինքն` այն, ինչ կտեսնեք Թուրքիայի փողոցներում, կտեսնեք նաև այնտեղ: Մարդիկ ցանկանում են մտերմանալ»,- ասել է նա:
Նշելով, որ երկու պետությունների միջեւ կա կարոտ, Մահչուպյանն ասել է. «Այս մարդիկ նույն մշակույթի հետնորդներն են, լսում են նույն երաժշտությունը: Այսինքն` կա այնպիսի կարոտ, երբ երկու կողմերն էլ պատրաստ են շփման: Բայց, դե, ապրում են ազգային աշխարհում, կան սահմաններ և պետություններ: Դրանք ամեն ինչ դարձնում են պաշտոնական, որի արդյունքում էլ առաջ են գալիս անհավասարությունը եւ պայմաններ դնելու ու նմանատիպ թեմաներ, ինչը հարաբերությունների սառեցման պատճառ է դառնում»:
Նա անդրադարձել է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ ապրիլի 24-ին Չանաքքալեի 100-ամյակի միջոցառումներին հրավիրելուն:
«Սա ամբողջ աշխարհին ուղղված հրավեր է: Հայաստանն էլ դուրս չմնաց այս հրավերներից: Եթե նայենք այդ ճակատամարտի ընթացքում զոհվածներին, նրանց թվում հայեր կան: Եթե Հայաստանը անցյալի հայերի հետ ունի որևէ հոգևոր կապ, նշանակում է այդ խնդիրն ունի նրանց վերաբերող կողմ: Հետևաբար, թեկուզ սիմվոլիկ ներկայությունը, կարծում եմ, կլինի Հայաստանի կողմից արված ժեստ: Սակայն պետությունները կարող են չվարվել բարոյական պարտավորությունների համաձայն, այլ՝ ըստ շահերի և շահարկումների: Ինչպես, օրինակ, Սարգսյանն ասել էր. «Մենք էլ ձեզ հրավիրեցինք, դուք էլ այդ հրավերն ընդունեիք»,- ասել է Մահչուպյանը: