|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Անկարան դեռևս պատրաստ է քննարկել Լիբիա զորք ուղարկելու հարցը, եթե նմանատիպ առաջարկով հանդես գա Լիբիայի Ազգային համաձայնության կառավարությունը. այս մասին, ըստ Yerkir.am-ի, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թունիսում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:
«Մենք երբեք առանց հրավերի (տվյալ պետության կառավարության) չենք գտնվել ինչ-որ մի պետությունում: Եթե համապատասխան հրավերը գա, մենք կքննարկենք», - հայտարարել է 1974 թ. Կիպրոս և 2019 թ. Սիրիա ապօրինաբար ներխուժած երկրի նախագահը:
Ինչպես արդեն նշել ենք համաարաբական Al Mayadeen հեռուստաընկերությունը հայտնել է, որ Թուրքիան հունվարին կքննարկի զորք ուղարկելու հարցը: