|
Փոխարժեքներ
17 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.44 |
| EUR | ⚊ | € 396.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.3693 |
| GBP | ⚊ | £ 475.35 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Կարևոր էր, որ Հայաստանն արագ վավերացներ Եվրամիության հետ համաձայնագիրը. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի հաղորդակցության և հասարակության հետ կապերի պատասխանատու Հարութ Շիրինյանը:
Նա նշեց, որ Հայաստանի Ազգային Ժողովի կողմից, ինչպես և խոստացվել էր, ապրիլ ամսին արված այս քայլը կարող է միայն դրական ձևով ընկալվել ԵՄ անդամ երկրների խորհրդականների կողմից և ցուցադրում է Հայաստանի պատրաստակամությունը՝ ճիշտ ձևով սկսել գործընթացը:
«Այս վավերացումը նաև պիտի խրախուսի այն անդամ երկրներին, որոնք մինչ օրս չեն վավերացրել այն: Այս հարցով, մեր ներկայիս տվյալների համաձայն, որևէ խոչընդոտ չենք ակնկալում»,- ասաց Շիրինյանը: