Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վերլուծաբան և հրապարակախոս Հրանտ Տէր-Աբրահամեանը Facebook-ի իր էջում գրել է.
«Ի՞նչ կանեք, եթե Հայաստանի սահմանը խախտվի մի թշնամական խմբի կողմից: Այ, ինձ համար դրան համարժեք իրավիճակ է ստեղծվելու, եթե հանկարծ, Աստված չանի, Սովետական Հայաստանի հիմնին վերադարձի առաջարկը (փոխված բառերով լինի թե ինչպես) մի օր դառնա պաշտոնական: Դրանից բխող բոլոր հետևանքներով: Կա երկրի ֆիզիկական սահման, ու կան սիմվոլիկ սահմաններ:
Սովետական Հայաստանի հիմնի վերադարձը սիմվոլիկ սահմանի խախտում է, որի դեմ թույլատրելի է պայքարել նույն միջոցներով, ինչ ֆիզիկական սահմանի խախտման դեպքում: Չեմ պատրաստվում բացատրել ոչինչ: Ամեն բան ինչ էական էր, ասվել է, այդ թվում՝ նվաստիս կողմից: Դիրքորոշում եմ գծում, որ հետո զարմացողներ չլինեն: Երաժշտությունը, Արամ Խաչատրյանը և այլն նման քննարկումների առաջարկներ չեմ ընդունում: Գրում եմ իմ ու ինձ պես զգացողների՝ քաղաքական հայերի համար, որոնց համար Հայաստանն ամենից վեր է: Հուսամ գրում եմ հնարավորինս հստակ ու հասկանալի:
Հ.Գ. «Իմ քայլի» իմ ընկերներին խորհուրդ կտայի մտածել, որ եթե այսպես շարունակվի, ապա ստվերը միայն ձեր միջի ակնհայտ ծաղրածուի վրա չի ընկնում: Չի կարելի տպավորություն ստեղծել, որ «գիժ պարապող» մեկի միջոցով ինչ-որ այլ բան է փորձարկվում: Եթե չի հասկանում ընկերական հորդորներն ու այլ բարի դրացիական մաղթանքները, ժամանակն է այլ՝ հասու միջոցներով հասկացնել այդ մարդուն, որ գնա իր խելքին հասանելի թեմաներով զբաղվի»: